News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 2-ին ընդունել է Հարավային Օսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դմիտրի Մեդոեւին:

Արցախի կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ պետական նախարարը ողջունել է Դ. Մեդոեւին հերթական այցի կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հարավային Օսիայի Հանրապետության հետ հարաբերությունների շարունակական զարգացումը Արցախի Հանրապետության համար կարեւոր նշանակություն ունի: Երկկողմ շփումներին նոր որակ հաղորդելու նպատակով Ա. Հարությունյանն առաջարկել է լուրջ ուշադրություն դարձնել նաեւ գործարար կապերի ստեղծման եւ տնտեսական համագործակցության հարցերին:

Դմիտրի Մեդոեւը շնորհակալություն է հայտնել Ա. Հարությունյանին ջերմ ընդունելության համար եւ նշել, որ Հարավային Օսիայում եւս բարձր են գնահատում Արցախի Հանրապետության հետ փոխգործակցության զարգացումը: Նա ողջունել է պետնախարարի առաջարկը երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների ստեղծման առումով եւ ներկայացրել է Հարավային Օսիայի ունեցած հնարավորությունները», ­ որոնք կարող են հիմք հանդիսանալ գործարար հետաքրքրությունների համար:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային եւ կայուն հաղորդակցության ստեղծման մի շարք հարցերի շուրջ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ