News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանը մայիսի 3-ին շնորհավորել է լրագրողներին Մամուլի ազատության  օրվա առթիվ։ Նրա կարծիքով՝ Հայաստանում մամուլը իսկապես ազատ է՝ դրա համար կառավարությունն ու խորհրդարանը արել են ամեն հնարավորը։

Հարցին, թե անակնկալ էր նախարարի պաշտոնակատարի համար իշխանությունների նկատմամբ զանգվածային դժգոհությունները, նա ասել է. «Մենք՝ բոլորս կազմում ենք այս հասարակության մասը, տեսնում ենք ե՛ւ դրականը, ե՛ւ բացասականը։ Ես կցանկանայի, որ մենք տեսնենք ոչ միայն բացասականը, քանի որ կատարվել է եւ կատարվում է շատ դրական աշխատանք։ Իմ կողմից կցանկանամ միայն նշել, որ մինչեւ վերջ կկատարեմ իմ վրա դրված աշխատանքը։ Ամեն փոփոխության պարագայում կյանքը շարունակվում է, մենք ապրում ենք Հայաստանում եւ պետք է կառուցենք մեր ապագան։ Նրա խոսքով՝ երկրում տեղի ունեցող փոփոխությունները որքանով էին բացասական կամ դրական, ցույց կտա ժամանակը։

Վահան Մարտիրոսյանը վստահ է, որ վերջին ժամանակներս Հայաստանում ձեւավորվել է այնպիսի հասարակություն եւ միջավայր, որտեղ ամեն մեկը ազատորեն արտահայտում է իր կարծիքը եւ ոչ մի ճնշման չի ենթարկվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
«Մեղադրյալներ լինելն ինքնանպատակ չէ». Վարդապետյանը՝ լրագրողների դեմ բռնությունների գործերի մասին
Մենք 2023 թվականի ընթացքում ունենք խոշտանգումների 5 ավարտված վարույթ, այդ…
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2024 թ. զեկույցում Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը. Ռուբինյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում շնորհավորեց…
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի գործունեության տարեկան…
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ամենաշատ