News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Հարցին՝ եթե պետք է կողմ քվեարկեիք Նիկոլի թեկնածությանը, էլ մայիսի 1-ին ինչո՞ւ «բլիժնի բոյ» մտաք նրա հետ, էլ չենք ասում` Ցոլակյանին «առնետ» անվանեցիք (ՀՀԿ խմբակցության վերջին նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը հենց այդպես` բառացի էլ ասել էր` «ֆրակցիայում մեկ «առնետ» կա, եւ դա Ֆելիքսն է), 2 պատգամավոր վայր դրեցին մանդատները՝ դիմեցինք ՀՀԿ մեր աղբյուրին։

«Բացի նրանից, որ մենք պարտավոր էինք արժանապատիվ նահանջել, խնդիր ունեինք նաեւ Ռուսաստանին մեր քվեարկությամբ ասելու, որ Նիկոլի հետ մենք կապ չունենք, Նիկոլին մենք չենք բերում, եւ որ Նիկոլի թիկունքում աշխատող «բաք-օֆիսը» մեզ հետ ոչ մի կապ չունի»:

Նման «կասկածներ» ունե՞ր Ռուսաստանը. կարծես այնտեղ եւս դեմ չէին Նիկոլի թեկնածությանը, նրա հետ աշխատելուն: «Ուներ, եւ մենք ապացուցեցինք, որ սա մեր խաղը չէ, եւ մեր բոլոր քայլերը բխել են երկրի, պետականության կայունության մտահոգությունից, գումարած` եթե մենք մեր ձայնն այդ օրը տայինք Նիկոլին, Նիկոլը պարտք չէր մնա Գագիկ Ծառուկյանին, այսօր ինքը պարտք է մնում Ծառուկյանին, տեսնենք ոնց կհատուցի»:

Ուզում եք ասել, որ ինչ-որ բա՞ն է սպասվում, այլապես Ռուսաստանն ինչո՞ւ էր մտահոգվում, ու Սերժ Սարգսյանն այդքան հեշտ հրաժարական էր տալիս։ «Դավադրության որեւէ տեսություն չկա. մենք քաղաքակիրթ՝ իշխանությունը փոխանցեցինք Նիկոլին, ինքը թող մտածի, թե ինչ է անում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը և Հայաստանը շատ լավ տնտեսական հարաբերություններ ունեն. Օվերչուկ
Անցյալ տարի առևտրաշրջանառությունը ռեկորդային է եղել՝ 7,3 մլրդ դոլար...
Պուտինը եւ Փաշինյանը համաձայնեցրել են ՌԴ զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերից. Պեսկով
Մոսկվան եւ Երեւանը համաձայնեցրել են...
Ռուս զինվորականները դուրս կգան Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի սահմանապահ կետերից. Կոնջորյան
Բարձրագույն մակարդակում հաստատվել է նաև «Զվարթնոց» օդանավակայանում...
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին եւ միավորելու է ապագայում. ՌԴ դեսպան
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին...
Ռուսաստանի նախագահ. Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են
Պուտինի և Փաշինյանի զրույցը տեղի է ունենում Կրեմլում ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովից հետո…
Պուտին. Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը ռեկորդ է սահմանել
Առևտրաշրջանառությունը հասել է ավելի քան 7 միլիարդ դոլարի…
Ամենաշատ