News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Վերջին մեկուկես տարում հայ-իտալական հարաբերությունները սկսել են ավելի դինամիկ զարգանալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Իտալիայում եւ համատեղությամբ Մալթայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը Հռոմում է) Վիկտորյա Բաղդասարյանը:

Դեսպանի խոսքով՝ 2016 թվականին պաշտոնական այցով Հայաստան է այցելել Իտալիայի ԱԳ նախարար Պաոլո Ջենտիլոնին (ներկայումս Իտալիայի վարչապետն է): Այցի ժամանակ Ջենտիլոնին միջկառավարական կոմիտե ստեղծելու ցանկություն էր հայտնել, որը ստեղծվել է ինչպես Հայաստանի, այնպես էլ Իտալիայի 7 նախարարների մասնակցությամբ:

«Սա նշանակում է, որ երկու երկրները այս ոլորտներում հարաբերությունները զարգացնում են: Ստեղծվել է նաեւ հայկական բիզնես համաժողով, որին մասնակցել է Իտալիայից 150 եւ Հայաստանից 40 գործարար: Այս համաժողովի արդյունքներով համաձայնագիր է ստորագրվել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, որի շրջանակում Հայաստանում 3 տարվա ընթացքում 15-20 մլն եվրո կներդրվի»,- նշեց դեսպանը:

Անդրադառնալով տնտեսական հարաբերություններին՝ Բաղդասարյանը նշեց, որ Renco ընկերությունը մտադիր է Հայաստանում ջերմային էլեկտրակայան բացել, որի կառուցման համար կտրամադրի գրեթե 300 մլն եվրո: 

«Տնտեսական մասով շատ նախագծեր ունենք, եւ ես անչափ լավատեսորեն եմ տրամադրված: Մենք նաեւ մեծ թվով մշակութային նախագծեր ունենք: Հայաստանում կբացվի Դանթե Ալիգիերիի անվան Իտալական կրթամշակութային կենտրոն, նաեւ Տոնինո Գուերայի անվան իտալերենի խորացված ուսուցմամբ դպրոց: Դրանից զատ, նախատեսված է Իտալիայի նախագահի այցը Հայաստան, ինչն ինքնին հայ-իտալական դիվանագիտական հարաբերություններում պատմական իրադարձություն է»,- նշեց Բաղդասարյանը:

Ինչ վերաբերում է տուրիզմի ոլորտին, ապա, ըստ դեսպանի, Հայաստան իտալացի զբոսաշրջիկների հոսքը 21 տոկոսով մեծացել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ