News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Ռոսնեֆտ-Արմենիա»-ն խստորեն քննադատել է «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի ГлавТема հաղորդման ժամանակ հաղորդման մասնակիցներ Միխայիլ Լեոնտեւի, Իլյա Սավելեւի եւ Միխայիլ Յուրեւի արած արտահայտությունները։

««Ռոսնեֆտ-Արմենիա» ՓԲ ընկերության Գլխավոր տնօրեն Ա. Ալավերդյանը եւ ողջ անձնակազմը խիստ դատապարտում են լրագրող Մ. Լեոնտեւի (որը հանդիսանում է նաեւ «ՆԿ«Ռոսնեֆտ» ՀԲ ընկերության փոխնախագահ եւ մամլո քարտուղար) արտահայտած մտքերը՝ կապված ՀայաստանիՀանրապետությունում զարգացող քաղաքական իրադարձություններիհետ, որոնք հնչեցվել են «Կոմսոմոլսկայա Պրավդա» ռադիոյիեթերում հարցազրույցի ժամանակ:

Հարկ ենք համարում նշել, որ նման բնույթի սադրիչ հայտարարություններն անթույլատրելի են եւ բացասական ազդեցություն կարող են ունենալ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների եւ առավել եւս՝ մեր հեղինակության վրա:

Դա իր սուբյեկտիվ կարծիքն է, եւ չի բխում ոչ հայ, ոչ էլ ռուս ժողովրդի շահերից: Մենք կանենք համապատասխան հետեւություններ․ «Ռոսնեֆտ-Արմենիա» ՓԲընկերության ղեկավարության կողմից կնախաձեռնվի համապատասխանդիմում «ՆԿ«Ռոսնեֆտ» ՀԲ ընկերության ղեկավարությանը՝ կասկածի տակառնելով Մ․ Լեոնտեւի մասնագիտական ունակությունների եւ հմտությունների համապատասխանությունը՝ ընկերությունում իր զբաղեցրած պաշտոնին, եւ համոզված ենք, որ կստանանք «ՆԿ«Ռոսնեֆտ» ՀԲ ընկերության ղեկավարության շուտափույթ արձագանքը»,- ասվում է հայտարարության մեջ:

Վտանգավոր սադրանք, Հայաստանը սեւացնելու փորձ, բացարձակ անկրթություն. Լեոնտեւին քննադատել են հայերի հասցեին ասածի համար

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ