News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Եվրամիության դիրքորոշումը Իրանի միջուկային գործարքի շուրջ չի փոխվել, ԵՄ–ն հանդես է գալիս համաձայնագրի ամբողջական կատարման օգտին։ Այս մասին Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ-ի արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը՝ մեկնաբանելով ԱՄՆ հնարավոր դուրս գալը Իրանի միջուկային գործարքի Գործողությունների համատեղ համապարպակ պլանից (ԳՀՀՊ), փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Մենք հստակ ասել ենք, որ ԵՄ–ն իր հերթին կշարունակի իր հանձնառությունը համաձայնագրի ամբողջական իրականացմանը, եւ դա չի փոխվում։ ԵՄ դիրքորոշման մեջ փոփոխություն չկա։ Համաձայնագիրը գործում է եւ արդյունք տալիս։ ԱԷՄԳ–ն 10 անգամ արդեն հաստատել է, որ համաձայնագիրը իրականացվում է»,–ասել է նա։

2015 թ. հուլիսին Իրանը, ՄԱԿ ԱԽ 5 մշտական անդամները եւ Գերմանիան Թեհրանի միջուկային խնդրի կարգավորման համաձայնագիր են կնքել։ Համաձայն ԳՀՀՊ–ի՝ Թեհրանը պարտավորություն է ստանձնել սահմանափակել ուրանի հարստացման աշխատանքները տնտեսական եւ ֆինանսական պատժամիջոցներըի չեղարկման փոխարեն։ 2016 թ. հունվարին հայտարարվել է գործարքի իրականացման մասին, Վաշինգթոնը չեղարկել է սահմնափակումները։

Հունվարի 12-ին Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ–ն դուրս կգա համաձայնագրից, եթե այն չհաջողվի ուղղել եւ մինչեւ մայիսի 12-ը այդ հարցով որոշում կկայացնի։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ