News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Մայիսի 6-ին հրազենային վիրավորումից մահացած 19-ամյա զինծառայող Լեւոն Թորոսյանի հարազատներ չեն հավատում, որ զինծառայողն ինքնասպանություն է գործել: NEWS.am-ի հետ զրույցում մահացած զինծառայողի հորեղբայրը՝ Արմեն Թորոսյանը պնդում է, որ Լեւոնին դաժանաբար ծեծել են, այնուհետեւ սպանել:

«Դատական բժիշկը ֆիքսել է, որ ներքին օրգանները վնասված են եղել, թեւերի վրա կապտուկներ կան, այսինքն բութ գորրծիքով հարվածներ են հասցրել, թուլացրել են տղային, այնուհետեւ նստեցրել են քարին, զենքը դրել են ոտքերի արանքը, իբր թե ինքնասպանություն է կատարել: Տենց էլ ավտոմատը կրակվել է, ու ինքը նույն դիրքով նստած մնացել է, ինչը հնարավոր չէր, ինքը նստած տեղից կընկներ: Մեր կարծիքով սպանել են Լեւոնին, հետո բերել իր խրամատի խորշում նստեցրել են եւ այդ ձեւով նրան գտել են»,- ասաց հորեղբայրը:

Նրա խոսքով՝ Լեւոնը հաղթանդամ էր եւ նրան ծեծողը, հավանաբար մենակ չի գործել, այլ խմբով:

Արմեն Թորոսյանը նշեց, որ իրենք պայքարելու են, որ գործով բոլոր մեղավորները հայտնաբերվեն եւ պատժվեն. «Մեր փորձագետը դատաբժշկի հետ բոլոր վնասվածքները ֆիքսել է, մենք այդ փաստաթուղթը ունենք եւ պայքարելու ենք, որ ճշմարտությունը պարզվի»:

Մահացած զինծառայողի հորեղբայրը պատմեց, որ դեպքի օրը Լեւոնը զանգել է ծնողներին, խոսել է նրանց հետ,  տրամադրությունը լավ է եղել, ոչնչից չի նեղվել ու ընտանիքի անդամներից ոչ մեկ չի հավատում, որ Լեւոնն ընդունակ էր ինքնասպանության:

«Մենք չենք հավատում, որ մեր տղան կարող էր նման քայլի գնար, քանի որ ամեն ինչ նորմալ էր, ընկերուհի ուներ, առողջական խնդիրները չուներ, հոգեպես կայուն էր: Էդ մի տղան էր տան, տան ճրագն էր, 2 քույր ունի՝ մեկը 18, մյուսը 3 տարեկան»,-ասաց նա:

Նշենք, որ մայիսի 6-ին, ժամը 07.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Լեւոն Արսենի Թորոսյանի (ծնված 1999թ., 2017-2 զորակոչ, Արմավիրի ԶԿ) դին՝ գլխի շրջանում ստացած մահացու հրազենային գնդակային վիրավորումով:

Վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը):

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ` զինծառայողի մահվան բոլոր հանգամանքները պարզելու, հնարավոր վարկածներն ստուգելու ուղղությամբ:

NEWS.am-ը պարզել էր, որ Լեւոն Թորոսյանը Արմավիր մարզի Բամբակաշատ գյուղից էր, տան միակ արու զավակը: Մահացած զինծառայողն ունի իրենից փոքր 2 քույր, ընտանիքն էլ սոցիալապես անապահով է: Մահացածի ծնողները  աշխատանք չունեն, զբաղվում են հողագործությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
20 հոգու մասնակցությամբ ծեծկռտուք՝ Տիգրան Մեծ պողոտայում. ամեն ինչ սկսվել է «մի շեղ հայացքից»
Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. Կենտրոնականի ոստիկանների բացահայտումը...
Երևանում բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է` սառը զենք կրելու կասկածանքով
«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության և վերջինիս աջակիցների կողմից…
Երևանում և Վայոց Ձորում անհնազանդության ակցիաների 12 մասնակից է ձերբակալվել ու տարվել ոստիկանական բաժիններ
Վայոց ձորում անցկացված ակցիաներից ձեբակալվել է 4 հոգի, նրանցից երեքը չեն...
Արմավիրում 2-ամյա երեխան էլեկտրահարվել է և տեղափոխվել հիվանդանոց
Պարզվել է, որ մայիսի 1-ին՝ ժամը 22։00-ին, երեխան իր մայրիկի հետ գտնվել է իրենց տան հյուրասենյակում, որտեղ  երեխան խաղալով բարձրացել է մահճակալի վրա...
Երևան-Սևան ճանապարհին «Զիլը» կողաշրջվել է. 110 գազի բալոն լցվել է երթևեկելի հատված
Մայիսի 10-ին՝ ժամը 11:00-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության...
Բեռնատարի սրահի խցիկում հերոին կար. ոստիկանության բացահայտումը
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական...
Ամենաշատ