News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Սերբիայի հետ հարաբերությունների կառուցումը շարունակում է առանցքային գործոն մնալ ինքնահռչակ Կոսովոյի՝ Եվրամիության հետ մերձեցման ճանապարհին: Այս մասին Բեռլինում Կոսովոյի առաջնորդ Հաշիմ Տաչիի հետ բանակցություններից առաջ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, գրում է ՏԱՍՍ-ը:

«ԵՄ-ի հետ մերձեցման հետ կապված կենտրոնական հարցը Կոսովոյի եւ Սերբիայի հարաբերություններն են: Մենք գիտենք, որ դյուրին իրավիճակ չէ: Կարծում ենք, որ արդեն որոշակի առաջընթաց կա, բայց պետք է շարունակենք աշխատել այդ ուղղությամբ»,- նշել է կանցլերը:

Բացի այդ, Մերկելի խոսքով, Կոսովոյի կողմից անկախության ինքնահռչակումից ի վեր մի քանի ասպեկտներով առաջընթաց է արձանագրվել, բայց «դեռ մի շարք մարտահրավերներ կան»: Այս համատեքստում Գերմանիայի կառավարության ղեկավարը մատնանշել է իրավական պետության նորմերին հետեւելու եւ քրեական կառույցների դեմ պայքարի կարեւորությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ