News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Ռուս գործարար Գերման Ստերլիգովը տեսաուղերձ է հրապարակել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոյով «Ռոսնեֆտ»-ի փոխնախագահ եւ լրագրող Միխայիլ Լեոնտեւի սկանդալային հայտարարությունների կապակցությամբ:

«Սպասում ենք ձեր ներողությանը: Ոչ միայն հայերը, այլեւ ռուսներն են սպասում ձեր ներողությանը եւ ես իրավունք ունեմ խոսել ռուս ժողովրդի անունից, որովհետեւ ես ռուս եմ», — ասել է Գերման Ստերլիգովը:

Գործարարը ընդգծել է, որ Միխայիլ Լեոնտեւը «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոյով երկու ժողովուրդների միջեւ կոնֆլիկտ է սադրել, իսկ իր արտահայտություններով խայտառակել է ոչ միայն ռուսներին, այլեւ «Ռոսնեֆտ»-ին:

«Դուք ուղղակի թշնամացնում ենք երկու ժողովուրդներին, ձեր առջեւ նման խնդի՞ր է դրված: Ո՞վ է այն դրել: Չեմ հավատում, որ Սեչինը: Ուրեմն դուք ինչ-որ մեկի համար էլ եք աշխատու՞մ....Ես ձեզ խնդրում եմ, Միխայիլ, որպես ձեր հայրենակից եւ ձեր ծանոթ, չխորացնել իրավիճակը եւ խիզախություն ունենալ հայ ժողովրդից բացարձակ անհամարժեք բառերի համար ներողություն խնդրել»:

Վտանգավոր սադրանք, Հայաստանը սեւացնելու փորձ, բացարձակ անկրթություն. Լեոնտեւին քննադատել են հայերի հասցեին ասածի համար

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ