Մոլդովան մայիսի 14-ին՝ Սոչիում կայանալիք Եվրասիական տնտեսական միության նիստին կստանա դիտորդի կարգավիճակ։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Նիստին հյուրի կարգավիճակում ներկա կգտնվի Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը։
Նախագահի օգնականը պարզաբանել է նաեւ, որ այդ հարցը նախ նեղ կազմով կքննարկվի նիստի սկզբում. «Ապա, ինչպես մենք ենթադրում ենք, ընդլայնված կազմով նիստի ժամանակ Դոդոնը կմասնակցի նիստին որպես դիտորդ պետության ներկայացուցիչ»,–նշել է Ուշակովը։