News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Տորոնտոյի դատարանը 25-ամյա Ալեք Մինասյանին նոր մեղադրանքներ է ներկայացրել: Մինասյանը ապրիլի 23-ին կանխամտածված կերպով մայրաքաղաքի փողոցներից մեկում մարդկանց վրաերթի էր ենթարկել, հաղորդում է CBC-ը:

Մինասյանը հինգշաբթի տեսակապով դատարանի առջեւ է ներկայացել:  Նրան սպանություն կատարելու մեջ երեք մեղադրանք է ներկայացվել: Ավելի վաղ նա մեղադրվում էր 10 սպանությունների եւ 13 մահափորձերի մեջ: Իշխանությունները այս գործը դեռ որպես ահաբեկչություն չեն որակում: Հաջորդ դատական նիստը նախատեսվում է 2018 թվականի սեպտեմբերի 14-ին:

Արտակարգ դեպքը տեղի էր ունեցել ապրիլի 23-ին, Տորոնտոյի հյուսիսային մասի Յանգ փողոցում: Ոստիկանությունը ձերբակալել էր ավտոմեքենայի վարորդին, որը 25-ամյա Մինասյանյանն էր: Նա բնակվում է Տորոնտոյի հյուսիսային շրջակայքում `Ռիչմոնդ Հիլում:

Վրաերթի արդյունքում 10 մարդ էր զոհվել, 13-ը` վիրավորվել: Ավելի ուշ եւս երեք մարդ դիմել էր բժշկական օգնության: Տուժածների թվում կա նաեւ Ռուսաստանի քաղաքացի՝ Ալեքսանդրա Կոժեւնիկովան՝ ծնված 1927 թվականին, ով ունի նաեւ Կանադայի անձնագիր: Այս պահին հիվանդանոցում մնացել է յոթ մարդ, որոնցից չորսը գտնվում են ծանր վիճակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ