Իսրայելը ոչնչացրել է Գազայի հատվածի հյուսիսային մասում ծայրահեղականների կողմից փորած Իսրայել տանող եւս մեկ թունել: Այս մասին շաբաթ արտասահմանցի լրագրողների համար ճեպազրույցում հաղորդել է Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ժամը մոտ 20:00-ին Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածի Բեյթ Խանուն քաղաքի մոտ ոչնչացրել է եւս մեկ ահաբեկչական թունել», - ասել է նա: