News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերար Կոլոնը կիրակի հայտարարել է, որ շաբաթ երեկոյան Փարիզում իրականացված ահաբեկչության պատրաստման մակարդակը պարզունակ է եղել: Այսպիսի կարծիք նա հայտնել է Փարիզում ՆԳՆ գլխավոր շենքում հրավիրված արտահերթ հավաքի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։  

Հավաքին մասնակցել են ոստիկանության, ժանդարմերիայի ու հետախուզական ծառայության ղեկավարները, տարբեր նախարարությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչներ, նախարարի օգնականները։

Ելույթով հանդես գալով հավաքի մասնակիցների առաջ՝ Կոլոնը նշել է, որ ահաբեկիչը հարձակման համար, ըստ ամենայնի, օգտագործել է խոհանոցային դանակ ծնողների տան խոհանոցից վերցված։ Ծնողները կալանքի տակ են վերցվել, քննիչները նրանց հարցաքննում են։

Միաժամանակ, նախարարը շեշտել է, որ եթե իրավապահ մարմինները արագ դեպքի վայր չմեկնեին եւ չչեզոքացնեին հարձակվողին, զոհերը շատ ավելի շատ կլինեին։ Կոլոնը նաեւ հավելել է, որ նմանատիպ ահաբեկչություններ կարող են տեղի ունենալ Ֆրանսիայի ցանկացած հատվածում, քանի որ ահաբեկչական սպառնալիքը երկրում բարձր է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ