News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Ինդոնեզիայում տեղի ունեցած պայթյուններն իրականացվել են մահապարտ ընտանիքի կողմից, ավելի ուշ այս մասին հայտարարել են ոստիկանությունում, փոխանցում է «Մեդուզա»-ն:

Ինչպես ավելի վաղ հայտնել են Սուրաբայեում, Ավելի վաղ Ինդոնեզիայի երկրորդ ամենամեծ Սուրաբայա քաղաքում երեք կաթոլիկ եկեղեցիներում պայթյուններ են տեղի ունեցլ: Մահացել է 11 մարդ, ավելի քան 40 մարդ վիրավորվել է:

                                 

Եկեղեցիներից մեկում իրեն կին է պայթեցրել՝ իր 9 եւ 12 տարեկան երկու երեխաների հետ միասին, իսկ մյուսներում պայթուցիկ սարքերը գործի են դրել նրա ամուսինը և երկու դեռահաս որդիները:

Որոշ ժամանակ առաջ ընտանիքի բոլոր անդամներն այցելել էին Սիրիա, որի մի մասը վերահսկվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից:

Պայթյունների համար պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»: Իրավապահ մարմիններում կարծում են, որ մահապարտները ահաբեկիչները «ԻՊ»-ի հետ կապված «Ջամաա Անշարուտ Դաուլա» տեղական խմբավորման մաս էին կազմում, որի անդամները անցյալ տարվա ընթացքում երկրում մի քանի հարձակում էին իրականացրել:

Ինդոնեզիայի երկու եկեղեցիներում պայթյուն է որոտացել, 9 մարդ է զոհվել

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ