News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Մայիսի 13-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիի հետ:

Իրանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ այդ պատասխանատու պաշտոնում:

Նիկոլ Փաշինյանը եւ Հասան Ռոհանին քննարկել են հայ-իրանական բարեկամական հարաբերություններին եւ համագործակցությանը վերաբերող, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ։ Այդ համատեքստում կողմերը հույս են հայտնել, որ հնարավոր կլինի բանակ­ցությունների արդյունքում հասնել ստեղծված իրավիճակի կարգավորմանը:  

Երկուստեք կարեւորվել են բոլոր ոլորտներում փոխշահավետ գործընկերության առավել խորացման, ինչպես նաեւ ընթացիկ համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը՝ առավելագույնս օգտագործելով առկա ողջ ներուժը։

Հեռախոսազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու Հասան Ռոհանին պայմանավորվածություն են ձեռք բերել համաձայնեցնել առաջիկա հանդիպումների ծրագրերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ