News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Վրաստանի կաթողիկոս Իլիա Երկրորդը Ռուսթավելի պողոտայում հավաքվածներին կոչ է անում հեռու մնալ բախումներից՝  լուրջ սադրանքից խուսափելու համար, փոխանցում է Առաջին հանրային հեռուստաընկերությունը:

«Ամենայն վրաց կաթողիկոս-պատրիարքի օրհնությամբ մենք դիմում ենք բոլոր նրանց, ովքեր իրենց վրաց եկեղեցու որդին է համարում, զերծ մնալ բախումներից՝ լուրջ սադրանքի պատճառ չդառնալու համար»,- նշվում է Թբիլիսիում ընթացող իրադարձությունների կապակցությամբ Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքարանի տարածած հայտարարոթյան մեջ:

«Մեր քաղաքացիներին ցնցել են վերջին շրջանում Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձությունները: Չնայած այն հանգամանքին, որ թմրանյութերի տարածման դեմ պայքարն անհրաժեշտություն է մեզ, իշխանությունների եւ ողջ հասարակության համար, իրականացված հատուկ գործողությունները հարցեր են առաջացրել մեր հասարակության մի մասի մոտ (թեպետ համապատասխան գերատեսչությունն իր դիրքորոշումն ունի այս կապակցությամբ): Սակայն պետք է նշել, որ բացասական ազդեցություն են ունեցել նաեւ կառավարության շենքի մոտ հավաքված որոշ երիտասարդների հայտարարություններն ու վարքը, ինչն էլ հիմք է հանդիսացել հակաակցիայի համար»,- նշված է հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ