News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այս րոպեին Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան եւ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հանդիպում են հակակացիայի մասնակիցների հետ, հայտնում է 1tv-ն: Մինչ այդ Գեորգի Գախարիան հանդիպում է ունեցել «Սպիտակ աղմուկ» շարժման մասնակիցների հետ։

Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան եւ «Սպիտակ աղմուկ» շարժման առաջնորդ Բեկա Ցիկարիշվիլին հանդիպման ավարտից հետո միասին խորհրդարանի շենքի առաջ ելույթով են հանդես եկել ցույցին։

«Մեր ընդհանուր խնդիրը խաղաղ եւ հանգիստ այսօրվա երեկոն ավարտելն է, այսօրվա ակցիան։ Ես առաջարկում եմ երկխոսություն անցկացնել աշխատանքային ռեժիմում, մենք պատրաստ ենք դրան, պատրաստ ենք թմրանյութերի քաղաքականության բարեփոխմանը»,–հայտարարել է Գախարիան՝ կոչ անելով հավաքվածներին դադարեցնել ակցիան։

Ցիկարիշվին իր հերթին հայտարարել է, որ նախարարը հայտնել է ոստիկանության աշխատակիցներին պատասխանատվության ենթարկել, եթե պարզվի, որ լիազորություններիր չարաշահում է տեղի ունեցել։ «Գախարիան  ասաց, որ իշխանությունները կվերսկսեն թմրանյութերի քաղաքականության բարեփոխմանը օրինագծի շուրջ աշխատանքը, ինչը շատ կարեւոր է»,–հավելել է նա։

Ցիկարիշվիլին հայտարարել է նաեւ, որ այս իրավիճակում անհրաժեշտ է գտնվում դադարեցնել ակցիան եւ երկուշաբթվանից աշխատանքային ռեժիմում ՆԳՆ–ի հետ շարունակել աշխատանքը հետաքրքրող հարցերի շուրջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ