News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել Գազայի հատվածում «մեծ թվով զոհերի մասին» լուրերի կապակցությամբ: «Ինձ հատկապես անհանգստացնում են Գազայից հասնող լուրերը մեծ թվով սպանվածների մասին»,- Վիեննայում իր ելույթի ժամանակ ասել է նա:

Նշենք, որ վերջին տեղեկությունների համաձայն՝ Գազայի հետ սահմանին ընթացող ցույցերի ժամանակ իսրայելական կողմից բացված կրակի հետեւանքով արդեն 41 պաղեստինցի է զոհվել, ավելի քան 1000 մարդ վիրավորվել է, ընդ որում, նրանց գրեթե կեսը հրազենային վնասվածք է ստացել:

Հիշեցնենք, որ այսօր Երուսաղեմում բացվել է ԱՄՆ դեսպանատունը: Վաշինգտոնի վարչակազմի այս քայլը վրդովեցրել է բոլոր արաբական երկրներին, որոնք համարում են, որ սա տարածաշրջանի ապակայունացմանը տանող ճանապարհ է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ