News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Երուսաղեմում դեսպանություն բացելու ԱՄՆ որոշումը հակասում է միջազգային փաստաթղթերին: Այս մասին երկուշաբթի «2+2» ձեւաչափով ՌԴ-ի եւ Եգիպտոսի Պաշտպանության եւ ԱԳ նախարարությունների բանակցություններից հետո հայտարարել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեխ Շուքրին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Եգիպտոսը բազմիցս հայտարարել է, որ Երուսաղեմում դեսպանություն բացելու ԱՄՆ-ի որոշումը հակասում է միջազգային բանաձեւերին եւ հակասում է Պաղեստինի ազգային վարչակազմի եւ Իսրայելի միջեւ համաձայնեցված պայմանավորվածություններին», -ասել է նա:

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ դրական է գնահատում Եգիպտոսի որոշումը` զորքերը Սիրիա չուղարկել, ինչպես առաջարկել էր ԱՄՆ-ն:

 «Մենք անդրադարձել ենք այս թեմային Սիրիայում տիրող իրավիճակի քննարկման համատեքստում, այսպես կոչված, արտաքին խաղացողների գործողությունների քննարկման համատեքստում, այդ թվում Միացյալ Նահանգների, քանի որ նրանց է պատկանում արաբական երկրներին հրավիրելու,  իրենց ուժերը Սիրիայի Արաբական Հանրապետություն ուղարկելու գաղափարը », - ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ