News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը հայտարարել է պետական մարմիններում կանանց բարձր պաշտոններ զբաղեցնելուն ուղղված իր նախագծի մեկնարկի մասին: Այս մասին երկուշաբթի իր Twitter-ի էջում գրել է նա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես միշտ հպարտությամբ հայտարարել եմ, որ ես ֆեմինիստ եմ եւ այսօր ուրախ եմ սկսել իմ նոր նախաձեռնությունը, որը կօգնի գենդերային անհավասարության դեմ պայքարում», - ասել է Խանը:

«Մեր ժամանակն է. ապագա առաջնորդների աջակցությունը» անվանումով նոր նախաձեռնությունը նախատեսում է բարձր մասնագիտական ներուժ ունեցող կանանց ներգրավել առաջնորդների, ինչպես տղամարդկանց, այնպես էլ այլ կանանց հետ համատեղ աշխատանքի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ