News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Մոսկվան իրեն իրավունք է վերապահում համարժեք արձագանքել  ԵՄ Խորհրդի որոշմանը՝ Ղրիմում Ռուսաստանի նախագահական ընտրությունների քվեարկության կազմակերպման հետ կապված Ղրիմի եւս հինգ պաշտոնյաներին ներառել այն անձանց ցանկում, որոնց վրա  տարածվում են անհատական պատժամիջոցները: Այս մասին երկուշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Եվրամիության նոր միջոցները կրկին անգամ ցույց են տալիս նրա իրական վերաբերմունքը Ղրիմի բնակչության հանդեպ, թերակղզու բնակիչների շահերի ու ձգտումների նկատմամբ: Մոռանալով ժողովրդավարության եւ մարդու իրավունքների բարձր սկզբունքների մասին՝ Բրյուսելը համառորեն փորձում է «պատժել» նրանց, ովքեր ներգրավված են թերակղզում ժողովրդավարական կամքի արտահայտման կազմակերպման մեջ», - ասել է դիվանագետը:  Ռուսական կողմն իրեն իրավունք է վերապահում պատշաճ կերպով արձագանքել Եվրամիության հերթական  ոչ բարեկամական քայլին»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ