News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ՀՀ Գլխավոր դատախազությունը 2017-ին կալանավորման պրակտիկայի հետ կապված ուսումնասիրություն է իրականացրել, որի արդյունքում սահմանվել ենէ չափանիշներ որոնք պետք է ապահովեն կալանավորման անհատական հիմքերը, նպատակները, անձի իրավունքների պաշտպանությունը: Այս մասին, այսօր՝ մայիսի 15-ին, ԱԺ-ում գլխավոր դատախազության 2017-ի հաշվետվությունը ներկայացնելիս նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Նրա խոսքով, սահմանված ուղենիշները գործողության մեջ է դրվել տարվա կեսից սկսած, ուղարկվել է բոլոր նախաքննական մարմիններ, որի արդյունքում ունեցել են որոշակի ցուցանիշներ. «2017 թ, շուրջ 15-17 տոկոսով նվազել են դատարան ներկայացված կալանքի միջնորդությունները։ Ուսումնասիրության կարեւոր եւ մեծ հատված է համարվել կալանավորման միջնորդությունների հիմնավորման հարցը, եւ մինչեւ միջնորդություն ներկայացնելը կալանքի հիմքերի պարզման ուղղությամբ անհրաժեշտ գործողությունների իրականացման հարցը, ունենք կալանավորման միջնորդությունների բավարարման թվի աճ»:

Արձանագրվել է նաեւ գրավի կիրառման ցուցանիշների աճ, որը վկայում է այն մասին, որ էապես մեծացել է դատախազների մասնակցությունը այդ միջնորդությունների քննարկմանը. «Ունեցել ենք բազմաթիվ դեպքեր երբ դատախազը մասնակցելով միջնորդության քննարկմանը, համաձայնել է գրավի կիրառմանը»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
20 հոգու մասնակցությամբ ծեծկռտուք՝ Տիգրան Մեծ պողոտայում. ամեն ինչ սկսվել է «մի շեղ հայացքից»
Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. Կենտրոնականի ոստիկանների բացահայտումը...
Երևանում բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է` սառը զենք կրելու կասկածանքով
«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության և վերջինիս աջակիցների կողմից…
Երևանում և Վայոց Ձորում անհնազանդության ակցիաների 12 մասնակից է ձերբակալվել ու տարվել ոստիկանական բաժիններ
Վայոց ձորում անցկացված ակցիաներից ձեբակալվել է 4 հոգի, նրանցից երեքը չեն...
Արմավիրում 2-ամյա երեխան էլեկտրահարվել է և տեղափոխվել հիվանդանոց
Պարզվել է, որ մայիսի 1-ին՝ ժամը 22։00-ին, երեխան իր մայրիկի հետ գտնվել է իրենց տան հյուրասենյակում, որտեղ  երեխան խաղալով բարձրացել է մահճակալի վրա...
Երևան-Սևան ճանապարհին «Զիլը» կողաշրջվել է. 110 գազի բալոն լցվել է երթևեկելի հատված
Մայիսի 10-ին՝ ժամը 11:00-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության...
Բեռնատարի սրահի խցիկում հերոին կար. ոստիկանության բացահայտումը
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական...
Ամենաշատ