News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը Միջին Արեւելքում ստեղծված իրավիճակը համարում է «պայթունավտանգ»: Նա քննադատել է ԱՄՆ-ին տարածաշրջանում միակողմանի գործողությունների համար եւ Իսրայելին` «բռնության անհիմն աստիճանի» համար, հաղորդում է Reuters- ը:

Նախօրեին տասնյակ հազարավոր պաղեստինցիներ Իսրայելի հետ սահմանին բողոքի ակցիային  էին դուրս եկել: Իսրայելական կողմի կրակոցների արդյունքում զոհվել է ավելի քան 50 մարդ, ավելի քան 1000 վիրավորվել է:

«Մերձավոր Արեւելքում իրավիճակը պայթունավտնագ է, պատերազմը չի կարելի բացառել», - խորհրդարանում ասել է Լե Դրիանը: «Մենք հավատարիմ ենք Իսրայելի անվտանգությանը, սակայն Իսրայելի անվտանգությունը չի կարող արդարացնել այդ մակարդակը», - ասել է նա:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ