Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 16-ին, ժամը 09:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սյունիք գյուղի թիվ 2 տան մոտակայքում գտնվող ժայռից տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետեւանքով փակվել է ավտոճանապարհի երթեւեկելի հատվածը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Սյունիք գյուղի Մուսաբեկ թաղամասի թիվ 2 տնից մոտ 60 մ հեռու տեղի է ունեցել քարաթափում (մոտ 3 խմ):
Կոմունալ ծառայության աշխատակիցների կողմից կատարվել են ճանապարհի մաքրման աշխատանքներ: Ժամը 12:50-ին ճանապարհը մաքրվել է քարերից եւ կրկին դարձել երթեւեկելի:
Ստացված տեղեկությունը փոխանցվել է Սյունիքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ Հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության, աշխատակազմի քաղաքաշինության վարչության, տրանսպորտի ծառայության բաժնի պետերին եւ Կապանի փոխհամայնքապետին: