News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լեհաստանի գերագույն դատարանը արդարացրել է տղամարդուն, որը 18 տարի պատիժ է կրել դեռահասին բռնաբարելու եւ սպանելու համար։ Դատարանը գտել է, որ Թոմաշ Կոմենդան չէր կարող այդ հանցագործությունը կատարել, հայտնում է Reuters-ը։

Թոմաշ Կոմենդայի դեպքը ցնցել է երկիրը․ «Ոչ ոք չի կարող վերադարձնել այն տարիները, որ կորցրել է Թոմաշ Կոմենդան, սակայն արդարացումը վերականգնում է անմեղ մարդու արժանապատվության զգացումը, մարդու, որը սխալմամաբ է դատապարտվել»,-ասել է երկրի արդարադատության նախարար Զբիգնեւ Զիոբրոն։

42-ամյա Կոմենդան բանտից դուրս է եկել մարտին այն բանից հետո, երբ դատախազները վերանայել են նրա գործը եւ եկել եզրահանգման, որ նա չէր կարող այդ հանցագործությունը կատարել։ Գործի վերանայման շուրջ պնդել են 1997 թ․ ամանորյա միջոցառման ժամանակ սպանված 15-ամյա դեռահասի ծնողները, որոնք կասկածել են Կոմենդայի մեղսավորության հարցում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ