News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Իրանում առավել ժողովրդականություն վայելող կերպարը, ԻՀՊԿ հրամանատար Քասեմ Սուլեյմանը նաեւ տարածաշրջանում ամենահզոր քաղաքական գործիչներից է։ ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները գեներալ Սուլեյմանին մահացու հակառակորդ են համարում։

Գեներալ Սուլեյմանը, որը ԻՀՊԿ-ի «էլ Քուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատարն է, այս շաբաթ կրկին ցուցադրել է իր տարածաշրջանային ազդեցությունը։ AFP-ի աղբյուրները հաղորդում են նոր իրաքյան կառավարության ձեւավորման բարձր մակարդակով բանակցություններում նրա անուղղակի մասնակցության մասին։

Նախկինում նա ստվերում էր մնում, սակայն վերջին ժամանակներս Սուլեյմանը հանրահայտ է դարձել Իրանում՝ ունենալով մեծ թվով հետեւորդներ Instagtam-ում։

Իր հաշիվը հանրահայտ է դարձել 2013 թվականին Սիրիայի գործողություններում Իրանի մասնակցությունից հետո։ Հայտնվել է նրա լուսանկարը մարտադաշտում, նա հայտնվել է նաեւ վավերագրական ժապավեններում, նույնիսկ երաժշտական տեսահոլովակներում ու մի անիմացիոն ֆիլմում։

Երկրպագուների ու թշնամիների համար 61-ամյա Սուլեյմանը Իրանի տարածաշրջանային ազդեցության հիմնական ճարտարապետներից է, որը գլխավորում է ջիհադիստական ուժերի դեմ պայքարը եւ ընդլայնում է Իրանի դիվանագիտական պաշտպանությունը Իրաքում, Սիրիայում եւ տարածաշրջանի սահմաններից դուրս։

Իրանում տնտեսական խնդիրների հետ կապված բողոքի ցույցերի ժամանակ եւ ԱՄՆ ճնշման ուժեղացման պայմաններում որոշ իրանցիներ կոչ էին անում Սուլեյմանին զբաղվել ներքին քաղաքականությամբ։ Սակայն, ինքը՝ գեներալը հերքել է լուրերն այն մասին, որ կարող է առաջադրվել նախագահի պաշտոնում, սակայն սրա հետ մեկտեղ որոշիչ դեր է խաղացել իրաքյան քաղաքականության մեջ։ Մասնավորապես, հենց նա է ճնշում գործադրել իրաքյան քրդերի վրա, որոնք նախորդ տարվա սեպտեմբերին անկախության հանրաքվեից հետո հրաժարվեցին անկախության ծրագրերից։

Նրա ազդեցությունը խորը արմատներ ունի, քանի որ Սուլեյմանը արդեն գլխավորում էր «էլ Քուդս»-ը, երբ ԱՄՆ-ն ներխուժեց Աֆղանստան 2001 թվականին։

IranPoll հարցման եւ Մերիլենդի նահանգի համալսարանի տվյալներով՝ Սուլեյմանի հայտնիության վարկանիշը 83 տոկոս է կազմում, որով նա հետեւում է թողում նախագահ Հասան Ռոհանին եւ արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին:

Սա անհանգստացնում է արեւմտյան առաջնորդներին, որոնք նրան կենտրոնական կերպար են համարում Իրանի եւ աշխարհազորայինների խմբերի հարաբերություններում, ներառյալ՝ լիբանանյան «Հեզբոլլահ»-ի եւ պաղեստինյան «Համաս»-ի։

«Եթե ռազմական նախագահ ընտրվի, ապա նա, անկասկած, կարող է լուծել մարդկանց խնդիրները»,-ասել է իրանական պարգամավորներից մեկը։

Ենթադրություններ կան, որ Սուլեյմանը կարող է հաղթահարել Իրանի կոշտ սոցիալական տարաձայնությունները այնպիսի հարցերում, ինչպիսիք են խիստ դրես-կոդը եւ «հիջաբը»։ «Եթե մենք մշտապես օգտագործում ենք այնպիսի տերմիններ, ինպիսիք են՝ «վատ հիջաբ» եւ «լավ հիջաբ», բարեփոխական կամ պահպանողական․․․Ո՞վ է այդ ժամանակ մնում։ Բոլոր նրանք մարդիկ են։ Ձեր բոլոր երեխանե՞րն են կրոնական։ Բոլոր նրանք նո՞ւյնն են։ Ոչ, բայց հայրը գրավում է նրանց բոլորին»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ