News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թաիլանդի տարածքում գտնվող բոլոր օտարերկրյա քաղաքացիները, ներառյալ զբոսաշրջիկները, ազգային անվտանգության մակարդակը բարձրացնելու նախագծի շրջանակում կներառվեն Պաշտպանության նախարարության հատուկ տվյալների բազայում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Bangkok Post-ին:

Հրատարակության համաձայն՝ հատուկ ռեսուրս ստեղծելու նախագիծը, որն օգտագործվելու է ուժայինների կողմից, դեռ չի ավարտվել: Պաշտպանության նախարարության հետ միասին դրա վրա աշխատում են թագավորության այլ նախարարություններ եւ գերատեսչություններ: Զբոսաշրջության եւ սպորտի նախարարությունը, ինչպես նաեւ սոցիալական զարգացման եւ հասարակական անվտանգության նախարարությունը արդեն ստացել են կառավարության հանձնարարականները, որպեսզի ապահովեն երկրում բնակվող օտարերկրացիների բնակավայրերի մասին տեղեկությունները, գրում է Bangkok Post-ը:

Թե ինչպես այս նորարարությունը կազդի զբոսաշրջիկների վրա, դեռ չի հաղորդվում: Օտարերկրյա քաղաքացիներն այժմ պարտավոր են իշխանություններին իրենց ներկայիս բնակության վայրի մասին տեղեկացնել:  Հակառակ դեպքում նրանց տուգանքներ են սպառնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ