News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ես բազմաթիվ տեղեկություններ ունեմ, որ այն դպրոցներում, որտեղ վերջին զանգի համար գումարներ են հավաքվել, հետ են վերադարձվել, բայց կան նաեւ ահազանգեր, որ կան դպրոցներ, որտեղ այդ գումարները հավաքվում են: Այս մասին, այսօր՝ մայիսի 17-ին, կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ յուրաքանչյուր դեպքով տվյալները փոխանցելու եմ իրավապահ մարմիններին: Երեկ պարոն Օսիպյանի հետ էլ եմ խոսել այդ հարցով: Հորդորում եմ տնօրեններին, ուսուցիչներին վերջ տալ դրամահավաքներին, դրանք խստիվ պատժվելու են»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե բուհերի կառավարման խորհուրդներում ՀՀԿ-ականներ են, նախարարն արձագանքեց, որ այդ հարցը կլուծվի «Բարձրագույն կրթության մասին» օրենքի ընդունմամբ. «Մենք ուզում ենք օր առաջ օրենքը ընդունվի, որով այդ հարցը կլուծվի: Բուհերի խորհուրդներում որեւէ պաշտոնյա ու քաղաքական գործիչ չպետք է տեղ ունենա»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ