News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թուրքիայի դատախազությունը երկրի ռազմաօդային ուժերի 101 նախկին զինծառայողներին ձերբակալելու կարգադրագիր է տվել, որոնց կասկածում են ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլա Գյուլենի կազմակերպության (FETO) հետ կապեր ունենալու մեջ: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին:

Նրանց թվում մեկ գեներալ կա, հինգ գնդապետ, երկու լեյտենանտ գնդապետ, երկու փոխգնդապետ, 25 կապիտան եւ 54 լեյտենանտ, որոնք նախկինում FETO-ի հետ կապ ունենալու կասկածանքով հեռացվել էին աշխատանքից: Նրանց ձերբակալման գործողությունը տեղի է ունենում 22 նահանգներում: Ձերբակալվել է 37 մարդ, գործողությունը շարունակվում է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

2016 թվականի հուլիսի 16-ի գիշերը մի խումբ ապստամբներ փորձել էին Թուրքիայում ռազմական հեղաշրջում կատարել: Հիմնական դիմակայությունը տեղի էր ունեցել Անկարայում եւ Ստամբուլում: Սպանվել է ավելի քան 240 թուրք քաղաքացի, ավելի քան 2 հազար մարդ վիրավորվել է, ապստամբությունը ճնշվել է: Թուրքիայում ապստամբությունից հետո ավելի քան 50 հազար մարդ ձերբակալվեց, ավելի քան 140 հազար քաղաքացիական ծառայողներ հեռացվեցին կամ ազատեցին աշխատանքից:

Թուրքական իշխանությունները հեղաշրջման փորձի մեջ մեղադրեցին FETO-ին: Գյուլենը, ով գտնվում է Միացյալ Նահանգներում, դատապարտել է հեղաշրջումը եւ հերքել է մեղադրանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ձերբակալվել է պետական հեղաշրջում կազմակերպողների հետ կապ ունեցող ավելի քան 600 կասկածյալ
Թուրքիայի ՆԳՆ-ի ղեկավարն ընդգծել է, որ երկրի իշխանությունները կշարունակեն դիմադրություն ցույց տալ...
Թուրքիայում պուտչիստների հետ կապերի համար 60 կասկածյալի ձերբակալության հրաման է տրվել
Օրդերները տրվել են նախկին եւ ներկա զինծառայողների ձերբակալման համար, որոնց կապերը պուտչիստների հետ բացահայտվել են ՖԵՏՕ կազմակերպության գործունեության հետաքննության ընթացքում...
Թուրքիայի իշխանությունները FETO-ի հետ կապերի մեջ կասկածվող 33 անձի ձերբակալման հրաման են տվել
Ազգային հետախուզական ծառայության, Անվտանգության գլխավոր վարչության եւ կիբերհանցագործությունների դեմ պայքարի մասնագետների կողմից իրականացված հետաքննության ընթացքում FETO-ի ճյուղավորված կառույցներ են հայտնաբերվել...
Ավելի քան 20 000 թուրք զինծառայող է աշխատանքից հեռացվել 2016-ի պետական հեղաշրջման փորձից հետո
Նախարարության մամուլի քարտուղար, մայոր Փինար Կարայի խոսքով, աշխատանքից ազատվել է 24 253 զինծառայող․․․
ՄԻԵԴ-ը վճռել է 5000-ական եվրո հատկացնել 2016 թվականի հեղաշրջումից հետո Թուրքիայում կալանավորված դատավորներին
Նշվում է, որ դատարանը միաձայն ճանաչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտումը...
Երկար ժամանակ անց համացանցում է հայտնվել տարիներ առաջ Թուրքիան իրար խառնած Ֆեթուլլահ Գյուլենի նոր լուսանկարը
Ֆեթհուլլահ Գյուլենի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հակասությունների գագաթնակետը եղավ 2013-ի դեկտմբերի 17-ի «Մեծ կաշառք»...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ