News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Եթե իմ նախորդ աշխատանքը չօգնի, չի կարող վնասել։ Այս մասին, այսօր՝ մայիսի 17-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Աշոտ Հակոբյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ինքը ՀՔԾ նախկին պաշտոնյա է:

Հարցին, թե ճիշտ են տեղեկությունները, որ էներգետիկայի նախկին նախարարն է բարեխոսել Գագիկ Ծառուկյանի մոտ, քանի որ համակուրսեցիներ են, նախարարը պատասխանեց. «Այո՛, ես էներգետիկայի նախարարի հետ համակուրսեցի եմ, չեմ հերքում, բայց ես նախորդ տարվա հոկտեմբերից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ եմ եւ թիմային որոշմամբ նշանակվել են նախարար»։

Նա ընդգծեց, որ իրեն աստիճանաբար ներկայացվում են ոլորտում առկա խնդիրները. Երեք օր է, որ աշխատում եմ, բոլոր հարցերին չեմ կարող միանգամից տիրապետել, ինձ ժամանակ է պետք: Երեկ ընդունեցինք տաքսու վարորդներին, ասել ենք, որ գրավոր ներկայացնեն խնդիրները, որովհետեւ ոչ բոլոր խնդիրներն էին մեր ոլորտին վերաբերում: Այդ խնդիրների մի մասը քննարկման փուլում է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ