News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Համացանցում քննարկում են անսովոր պատրանքը, որը ցուցադրում է մարդկանց ընկալման տարբերությունը: Ի տարբերություն սեւ և կապույտ/սպիտակ և ոսկեգույն հագուստի հայտնի լուսանկարիս, այս անգամ պատրանքը ձայնային է: Ընդամենը մեկ բառից բաղկացած ձայնագրությունը հայտնվել է միանգամի ցմի քանի տեղերում: Առաջիններից մեկը ձայնագրությունը տեղադրել էր վիդեոբլոգեր Քլոի Ֆելդմանը, հաղորդում է «Մայա պլանետա»-ն:

Ձայնագրությունն օգտատիրոջը առաջարկում է հասկանալ, թե ինչ բառ է նա լսում՝ «Ենի», թե «Լորեն»: Թվում է, որ բառերը բոլորովին նման չեն: Սակայն որոշ մարդիկ «Ենի» են լսում, մյուսները՝ «Լորեն»: Կա մի քանի վարկած, թե ինչու է այդպես տեղի ունենում: Դրանցից մեկի համաձայն՝ որքան երիտասարդ է լսողը, այնքան ավելի հաճախ է նա լսում «Ենի» բառը: Տարիքի հետ մարդիկ կորցնում են որոշակի ձայնային հաճախականություններ ընկալելու ունակությունը: Սակայն ավելի իրատեսական է այն տարբերակը, որի համաձայն պատճառը սարքի մեջ է, որով միացնում են ձայնագրությունը: Եթե այն ավելի լավ է փոխանցում ձայնը, մարդիկ ամենայն հավանականությամբ լսում են «Լորել», իսկ եթե բասերն ուժեղ են, ապա՝ «Ենի»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ