News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի աղջիկների համար օֆշորային ընկերություն ստեղծած բրիտանական ընկերությունը բազմաթիվ դեպքերի, ներառյալ փողերի լվացման վտանգի մեղադրանքով կարգապահական տրիբունալի առջեւ կհայտնվի:

Guardian-ը հաղորդում է, որ գաղտնի օֆշորային ընկերությունը ստեղծվել է Լեյլա եւ Արզու Ալիեւների կողմից՝ իրենց բազմամիլիոնանոց ակտիվների կառավարման համար: «Exaltation Limited» ընկերությունը գրանցված է Վիրջինյան կղզիներում:

Կարգապահական մարմնի արված հայտարարությունում նշվում է, որ «Child & Child’s» ընկերության գործընկերներից մեկը՝  Խալիդ Շարիֆը պետք է այս տարի լսումներին մասնակցի եւ ներկայացնի իր վկայությունները:

Առաջին անգամ մարմինը կքննի պանամական փաստաթղթերի հետ կապված գործը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ