News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Մայիսի 16-ին Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը տեսանկարահանել է Երեւան քաղաքի Հրազդանի կիրճում գետի ափին ապօրինի շինարարության հետեւանքով տեղի ունեցող բազմաթիվ հաստաբուն ծառերի եւ թփերի ապօրինի հատումը, ինչը մայրաքաղաքի կանաչ տարածքների ոչնչացման հերթական վայրագ դրսեւորումն է եւ Տարոն Մարգարյանի ապօրինի գործունեության հետեւանքներից եւս մեկը:

«Տեղի ունեցածի վերաբերյալ  Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօր՝ 2018 թվականի մայիսի 17-ին, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին, Ոստիկանապետին, Ազգային անվտանգության ծառայության պետին եւ Մարդու իրավունքների պաշտպանին՝ պահանջելով ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով քրեական պատասխանատվության կանչել Տարոն Մարգարյանին եւ ապօրինի շինարարության ու ծառահատման համար այլ մեղավորներին»,-ասված է «Երկիր ծիրանիի» տարածած հաղորդագրությունում:

(Տես՝ https://www.facebook.com/zaruhi.postanjyan/videos/1925858850813636/

https://www.facebook.com/zaruhi.postanjyan/videos/1926495504083304/):

Տպել
Ամենաշատ