News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) եւ Չինաստանի միջեւ կնքված առեւտրա-տնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը Հայաստանի համար  լուրջ մակրոտնտեսական էֆեկտ կարող է բերել։ Այդպիսի կարծիք է հայտնել տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը NEWS.аm-ի թղթակցի հետ զրույցում։

Նրա խոսքով՝ կնքված համաձայնագիրը երկար սպասված էր եւ շատ կարեւոր, որ Հայաստանը ԵՏՄ շրջանակներում ազգային մրցակցային առավելությունների իրականացման համար արտաքին շուկաներում իր տեղը գտնի, այս պարագայում՝ չինականում։

«Մենք Չինաստանի հետ համագործակցության երկու ձեւաչափ ունենք՝ երկկողմ եւ բազմակողմ՝ ԵՏՄ շրջանակներում։ Համոզված եմ, որ հարաբերությունները երկու ձեւաչափերում էլ հաջողությամբ առաջընթաց են ապրում եւ զարգացում»,-նշել է տնտեսագետը։ Նրա կարծիքով՝ ԵՏՄ-ի եւ Չինաստանի միջեւ կնքված համաձայնագիրը կխթանի հայկական ապրանքների արտահանմանը չինական շուկա, ինչպես նաեւ կներգրավվի չինական կապիտալը Հայաստանում։

Սակայն, տնտեսագետը գտնում է, որ չինական շուկա դուրս գալու համար ՀՀ-ն պետք է ավելացնի հայրենական արտադրության ծավալները պահանջարկի ձեւավորման համար, որը, իր հերթին, շղթայական ռեակցիայով կբերի աշխատատեղերի ավելացման, գործազրկության կրճատման, շատ սոցիալական խնդիրների լուծման, եւ, հետեւաբար, Հայաստանում լուրջ մակրոտնտեսական էֆեկտի։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ