News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է պաշտոնական որոշում, որը ենթադրում է հունիսի 20-ից մի շարք ամերիկյան ապրանքների  ներկրման համար 25 տոկոս մաքատուրքերի սահմանում։ Այս միջոցառումը կդառնա ԵՄ-ից ալյումինի եւ պողպատի արտահաման ամերիկյան մաքսատուրքերի պատասխանը, հայտնում է ՌԲԿ-ն։

Որոշման մեջ նշված է, որ մաքսատուրքերի սահմանման երկրորդ փուլը պետք է մշակել 2021 թվականի մարտի 23-ին։ Առավելագույն մաքսատուրքերը այս պարագայում կկազմեն 10,25, 50 տոկոս կախված ապրանքից։

Մարտի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պողպատի ներկրման 25 եւ ալյումինի ներկրման 10 տոկոս մաքսատուրք էր սահմանել։ ԵՄ-ում ափսոսանք էին հայտնել այդ որոշման առնչությամբ եւ խոստացել էին որոշիչ պատասխան տալ։ Ներկայումս Վաշինգթոնը հետաձգել է մաքսատուրքերի սահմանումը, այն պետք է ուժի մեջ մտնի հունիսի 1-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ