News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նյու Յորքում կանացի հագուստով տղամարդը ներխուժել է 83-ամյա տարեց կնոջ՝ Բրոնքսում գտնվող բնակարան, փոխանցում է USA.one-ն: 38-ամյա Դիոնիսիո դե լա Կրուզ Ռոդրիգեսը, դանակով սպառնալով կնոջը, 3 կիլոգրամ կոկաին եւ 13 հազար դոլար է հավաքել եւ դրել բարձերեսի մեջ: Այդ պահին ականատեսը, որի անունը չի նշվում, պատահաբար տեսել է տեղի ունեցողը իր դռան դիտանցքից: Նա անմիջապես տեղեկացրել է այդ մասին տարեց կնոջ հարազատներին եւ դուրս է եկել շենքից: Սակայն հանցագործության վայրից փախչելիս Ռոդրիգեսը բախվել էր ականատեսի հետ: Ուղղելով զենքը նրա վրա՝ Ռոդրիգեսը չէր սպասում, որ վերջինս այնքան ճարպիկ կլինի, որ կկարողանա գցել ատրճանակն իր ձեռքից եւ պահել նրան մինչեւ ոստիկանների ժամանումը:

Տղամարդկանց միջեւ տեղի ունեցած վեճի ժամանակ Ռոդրիգեսն ականատեսին ասել էր, որ վերջինս կարող է 1 կիլոգրամ կոկաին վերցնել, եթե կդադարի կռվել եւ բաց կթողնի իրեն:

Դատախազները հայտնել են, որ տեսաապացույցներ ունեն, թե ինչպես է Ռոդրիգեսը կանացի հագուստ հագնում եւ կեղծամ դնում բնակարան ներխուժելուց առաջ: Տղամարդուն մեղադրանքներ են ներկայացվել կողոպուտի, զենքի կիրառման եւ տարածման նպատակով թմրանյութերի պահման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ