News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 18
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում վրդովված են ԵԽԽվ–ում կոռուպցիոն սկանդալի պատճառով եւ նվազագույնը պահանջում են ԵԽԽՎ–ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի հրաժարականը։

Contact.az–ի փոխանցմամբ՝ նախկին դեսպան Արիֆ Մամեդովը եւ ԵԽԽՎ նախկին անդամ Գյուլտեկին Գաջիբեյլին մեկնաբանություն են տվել Ադրբեջանի համար ամոթալի այդ հարցով։ Գյուլտեկին Գաջիբեյլին բացատրել է, որ ԵԽԽՎ–ն երկուամսյա հետաքննությունից հետո զեկույց է ներկայացրել, որը քննարկվել էր գործընթացային կոմիտեում եւ մեծամասնության կողմից հավանություն է ստացել Նախարարների կոմիտեի կողմից հանձնարարականի տեսքով։ ԵԽԽվ–ում կոռուպցիայի մասին զեկույցում հիշատակված Սամեդ Սեիդովը եւ եվրոպական քաղաքական գործիչները պատժվել են։ Ընդ որում, նշված է, որ ազգային կառավարությունները պետք է պատժեն այդ պատգամավորներին մինչեւ ԵԽԽՎ պատժամիջոցների ուժի մեջ մտնելը։ Զեկույցում հիշատակվում էին նաեւ այլ անձինք, որոնք ԵԽԽՎ նախկին պատգամավոր են եւ Եվրոպայի խորհրդի շրջանակներում նրանց անհնար է եղել պատժել։ «Սա Ադրբեջանի համար ամոթալի ԵԽԽՎ առաջին ծանր որոշումն էր իմ հիշելով»,–նշել է Գաջիբեյլին։

Իտալական ոստիկանության աշխատակիցները հանդիպել են Ա.Մամեդովի հետ եւ հարցեր են ուղղել նրան, որը վկայում է, որ Եվրոպայում հետաքննություն է անցկացվում ԵԽԽՎ վերոհիշյալ որոշման մեջ հիշատակվող հանցագործությունների քննության նպատակով։ Ուսումնասիրվում է կոռուպցիոն ցանցը Եվրոպայից մինչեւ Ռուսաստան ու Ադրբեջան, ներառյալ՝ ադրբեջանական պաշտոնյաների կողմից «Ռոսօբորոնէկսպորտ»–ին կաշառք տալու փաստը։ Հնարավոր է, հետաքննությանը մասնակցում է Ինտերպոլը եւ բացառված չէ, որ նոր հանցագործությունների փաստեր ի հայտ կգան։

Մամեդովը նշել է, որ Սեիդովը, փորձառու մարդ լինելով, սկզբում չի մասնակցել կոռուպցիոն սխեմաներում եւ հանդես է եկել դրանց դեմ, հասկանալով վտանգավոր հետեւանքները։ Մի շարք ադրբեջանական դիվանագետներ, որոնք սատարում են բաց լոբբինգը, նույնպես հանդես են գալիս գաղտնի գործարքների դեմ։ Շարունակելով Մամեդովի միտքը՝ Գաջիբեյլին մատնանշել է, որ ԵԽԽՎ–ն չի մեղադրում Սեիդովին դրամական միջոցների անհատական փոխանցման մեջ եւ տեղյակ է Սեիդովի ու նախագահի աշխատակազմի մշտապես լարված հարաբերությունների մասին, աշխատակազմում Սեիդովին չեն վստահում։ Սեիդովի գլխավորած Օտար լեզուների համալսարանում ստուգում է իրականացվել եւ կոռուպցիոն փաստեր են հայտնաբերվել։

Գաջիբեյլին գտնում է, որ կաշառակերության անուղղակի մասնակիցներից է մնում պատգամավոր Էլհան Սուլեյմանովը եւ բելգիական գործարար Մուսլիմ Մամեդովը, որին Ադրբեջանում քչերը գիտեն, բայց նա Միլլի Մեջլիսի պատգամավոր է եղել։ Մամեդովը օգնել է Սուլեյմանովին կապեր հաստատել Եվրոպայում։ Սուլեյմանովը եւ Մամեդովը հեռացվել են ԵԽԽՎ–ից, Բաքուն հետ է կանչել նրանց եւ նրանց անունները հիշատակված չեն ԵԽԽՎ որոշման մեջ։ Ադրբեջանում հասկացել են, որ Սուլեյմանովի եւ Մամեդովի հեռացումը ԵԽԽՎ–ից անհրաժեշտություն է, քանի որ նրանց կարող են ձերբակալել Եվրոպայում։ Սամեդ Սեիդովը անհատապես հնարավոր է չի մասնակցել կոռուպցիոն գործողություններում, փողեր չի փոխանցել եւ ներգրավված չէ Բաքվում սեռական արկածներում, բայց հաստատ իմացել է դրանց մասին։ Սեիդովը ակտիվորեն աշխատել է կոռուպցիայի մեջ մեղադրվող եւ հետագայում պատժված Պեդրո Ագրամունդի եւ մյուս եվրոախորհրդարանականների հետ։

Գաջիբեյլիի կարծիքը կիսում է Ա. Մամեդովը. «ԵԽԽՎ–ում ընդունված որոշումը երկարատեւ գործընթացի սկիզբն է։ Ադրբեջանը պետք է հասկանա, որ իրադարձությունները դուրս են եկել երկրի սահմաններից եւ նույնիսկ ԵԽԽՎ  սահմաններից եւ հետաքննություն է ծավալվում ամբողջ Եվրոպայում։ Եվրոպայի իրավապահ մարմինները  ԵԽԽՎ կողմից չվերահսկվող հետաքննություն է սկսել։ Կբացահայտվեն նրանք, որոնք փող են տվել Մուսլիմ Մամեդովին եւ Էլհան Սուլեյմանովին եվրոպացիներին կաշառք բաժանելու նպատակով։ Ինձ հայտնի է նրանց անունները, նրանք շատ բարձր պաշտոններ են զբաղեցնում Բաքվում, սակայն ոստիկանությունը այդ մասին չի հայտարարել, ես պետք է լռեմ։ Եվրոպայի պատժամիջոցների ներքո կարող են հայտնվել Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչներ»,–նշել է նա։

Գաջիբեյլին հեգնել է Սեիդովի մեղադրանքները, որը Բաքվում մամուլի ասուլիսի ժամանակ փոխանակ իր սխալները խոստովանելու Եվրոպայի խորհրդի հայկականամետ լինելու մասին է խոսել։ Նա ափսոսում է Սեիդովի համար, Ադրբեջանի ամոթալի վարկանիշի համար, որը աշխարհում հավասարեցվել է Հյուսիսային Կորեային եւ Աֆղանստանին, այն պարագայում, երբ Հայաստանում ժողովրդավարական հեղափոխություն է տեղի ունեցել, որը սատարել են աշխարհում։ Նա ուշադրություն է դարձել Բաքվում Սեիդովի խոսքերին, որտեղ նա մատնանշում է Սուլեյմանովից ու Մամեդովից հետո  ԵԽԽՎ–ից իր հեռացվելու հնարավորության մասին։  ԵԽԽՎ–ում տեղի ունեցածը Ղարաբաղի հարցում Ադրբեջանի դիրքերին վնաս է հասցրել, նույնիսկ ԵԽԽՎ–ից կոռուպցիայի մեջ ներքաշված անձանց դուրս գալը երկիրը չի փրկի աղետից, վստահ է Գաջիբեյլին։

Հիշեցնենք, որ ապրիլի վերջին ԵԽԽՎ–ում լայնորեն քննարկվում էր պատգամավորների շրջանում կոռուպցիայի դեմ պայքարի մասին զեկույցը։ Փաստաթղթում նշվում էր, որ Ադրբեջանի իշխանությունները  միլիոնավոր եվրոներ են ծախսել եվրոպական քաղաքական գործիչներին գնելու համար՝ Ադրբեջանում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության խախտումների քննադատության նվազեցման նպատակով։

Առավել պայծառ օրինակը 3 մլն եվրո կաշառքը իտալական պատգամավոր Լուկա Վոլոնտեին տալն էր գերմանացի պատգամավոր Շտրասերի հաշվետվությունը Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին տապալելու համար։ Ադրբեջանի իշխանությունների լոբբինգով զբաղվող մեկ այլ կերպար է եղել ԵԽԽՎ նախկին ղեկավար Պեդրո Ագրամունդը, որը զրկվել է իր պաշտոնից։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽԽՎ-ում պահանջում են քննել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները
Ադրբեջանում իրավիճակը չի փոխվել Laundromat-ի քննությունից մեկ տարի անց, որը բացահայտել էր կաշառելու բազմամիլիարդանոց սխեման…
Մարուքյանը պարզաբանեց, թե ինչու էր Լենա Նազարյանը մեկնել ԵԽԽՎ. Փաշինյանը չի վստահո՞ւմ Մարուքյանին
Այստեղ վստահության կամ անվստահության հարց չկա…
ԵԽԽՎ ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել դիտորդական առաքելություն ուղարկել. Լենա Նազարյան
Ակնկալում ենք, որ այսուհետ մոնիտորինգի համազեկուցողները կլսեն բոլոր կողմերի փաստարկները, այլ ոչ թե հիմք կընդունեն ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակության կարծիքը...
Եվս երկու կարեւոր դրվագ ԵԽԽՎ-ից. Ադրբեջանի հերթական չստացված սադրանքը. Ներկայացնում է Արփինե Հովհաննիսյանը
Օրակարգը ոչ միայն հագեցած էր լիագումար նիստերի դահլիճում, այլ նաեւ քաղաքական խմբերում...
Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչ. Հայաստանի բուհերում կոռուպցիայի դեմ պայքարում արդյունքների ենք հասել
Վերենա Թեյլորն անդրադարձել է 2015-2018 թվականներին ձեռք բերված նախագծերին...
Ադրբեջանն ISIS-ի ոճով Արցախը դասել է «գորշ գոտիների» շարքում. Մարուքյանը ելույթը՝ ԵԽԽՎ-ում
Մենք ամբողջովին աջակցում ենք այս բանաձեւին, լիահույս ենք, որ այն կընդունվի եւ նաեւ լիահույս ենք, որ չի լինի որեւէ գոտի, լինի այն գորշ, կարմիր թե կանաչ...
Ամենաշատ
Partner news