News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, թե ով կընդգրկվի նոր կառավարության կազմում։ Կառավարության կազմը ներկայացվել է Մեդվեդեւի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը կառաջարկվի ղեկավարել Կալինինգրադի մարզի ղեկավարի նախկին պաշտոնակատար, Անվտանգության դաշնային խորհրդի փոխտնօրեն Եվգենի Զինիչեւին։  

Վլադիմիր Մեդինսկին կպահպանի մշակույթի նախարարի պաշտոնը:

Լուսավորության նախարարության նոր ղեկավարի պաշտոնում Մեդվեդեւը առաջարկել է Օլգա Վասիլեւային։ Գիտության եւ բարձրագուն կրթության նախարարի պաշտոնը առաջարկվելու է Միխաիլ Կոտյուկովին։

Բնակարանային տնտեսությունների եւ շինարարության նախարար կդառնա Վլադիմիր Յակուշեւը՝ Տյումենի նահանգապետը։ Գյուղատնտեսության նախարարությունը կգլխավորի Դմիտրի Պատրուշեւը՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի որդին։ Տրանսպորտի նախարարը Եվգենի Դիտրիխը կլինի։

Մաքսիմ Տոպիլինը կպահպանի Աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարարի պաշտոնը, իսկ Վերոնիկա Սկվորցովան կրկին կգլխավորի Առողջապահության նախարարությունը:

Մաքսիմ Օրեշկինը կշարունակի տնտեսական զարգացման նախարար լինել, իսկ Անտոն Սիլուանովը պահպանել է ֆինանսների նախարարի պաշտոնը`դառնալով առաջին փոխվարչապետ: Ալեքսանդր Նովակը նորից կգլխավորի Էներգետիկայի նախարարությունը, իսկ Դենիս Մանտուրովը` Արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը:

Նախարարների թիվը նոր կառավարությունում կլինի 22–ը նախկին 21-ի փոխարեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ