News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանն աշխատանքից ազատվել է: Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

«Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ մայիսի 16-ին ինձ զանգահարեցին ՀՀ կառավարության կադրերի բաժնից եւ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի անունից պահանջեցին աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության աշխատակազմի Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրենը այդ պաշտոնում աշխատելու համար պետք է ունենա կառավարության անվերապահ հավանությունն ու աջակցությունը` նպատակահարմար չգտա քննարկել, առավել եւս վիճարկել ինձ ներկայացված պահանջը:

Տասը տարի աշխատել եմ Գնահատման եւ թեստավորման կենտրոնում, վերջին մեկ տարում` որպես տնօրեն: ԳԹԿ-ի արհեստավարժ աշխատակազմի հետ պատվով եւ մեծ հաջողությամբ կատարել ենք մեր աշխատանքը, որդեգրել թիմային եւ թափանցիկ աշխատաձեւը, որի շնորհիվ կատարել ենք մեր առջեւ դրված բոլոր խնդիրները:

Ես ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել ԳԹԿ-ի իմ գործընկերներին եւ բոլոր նրանց, ում հետ այս տարիներին աշխատանքի բերումով անձնապես շփվել ու աշխատել եմ:

Իմ պատրաստակամությունն եմ հայտնում անհրաժեշտության դեպքում խորհրդատվություններով աջակցելու ԳԹԿ-ի նոր ղեկավարությանը:

Հ.Գ. Ցանկալի կլիներ, որ ՀՀ –ում որեւէ մեկին աշխատանքից ազատվելու պահանջ ներկայացնելուց առաջ նախ ծանոթանային նրա հետ (եթե ծանոթ չեն), զրուցեին, օբյեկտիվորեն գնահատեին նրա կատարած աշխատանքը, եւ եթե այն լավ է կատարվել, շնորհակալություն հայտնեին նրան»,- գրել է Իսպիրյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ