News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հանրապետական  խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար  Խոսրով Հարությունյանը  տարակուսած է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ գյուղացիական վարկերի համաներման վերաբերյալ հայտարարությունից։  NEWS.am–ի հետ զրույցում  պատգամավորն ասաց՝ եթե համաներման որոշում ընդունվի, ապա դա լուրջ բեռ կլինի ՀՀ սուղ բյուջեի վրա եւ տպավորություն կստեղծվի, որ վարչապետին իրական վիճակի մասին ճիշտ չեն զեկուցել։  Հիշեցնենք՝ գործադիրի ղեկավարը նախօրեի նիստում հայտարարել էր, թե ի թիվս մի շարք խնդիրների՝  լուրջ խնդիր կա նաեւ գյուղացիական տնտեսությունների վարկերի հետ կապված։ Ասաց՝  Կենտրոնական բանկի նախագահի հետ  թեման քննարկել է եւ խնդրել, որ առաջիկայում մեխանիզմներ մշակեն  գյուղացիական վարկերի տույժ-տուգանքերն ազատելու և վարկային համաներման հնարավորությունների վերաբերյալ։ Այս հայտարարությունը  Խոսրով Հարությունյանի սրտով չէ, խորհուրդ չի տալիս վարչապետին գնալ այդ ճանապարհով։ «Լուրջ թվերի մասին է խոսքը, կամ պարոն վարչապետին ճիշտ չեն զեկուցել պատկերը։ Մենք այսօրվա դրությամբ ունենք 197 միլիարդ դրամի գյուղացիական վարկեր, այսինքն՝ անհատ ձեռներեցների վարկեր, որոնք գործող վարկեր են։  Դրանցից 52 միլիարդը ունիվերսալ վարկային կամզակերպությունների ստանձնած վարկերն են, որ բարձր տոկոսադրույք ունեն։ Դժավարանում եմ պատկերացնել՝ ինչպես է վարչապետը համաներելու, արդյուք բյուջեում ունենք ռեսուրս այս կամ այն քայլը կատարելու համար։ Ես վարչապետին խորհուրդ չեմ տա գնալ այդ ճանապարհով»,–սրտնեղեց  նախկին իշխանության ներկայացուցիչը։

 Ըստ Խոսրով Հարությունյանի բացատրության՝ այդպիսով նաեւ Նիկոլ Փաշինյանը  վարկառուներին զրկում է պատասխանատվության զգացումից։ «Ինչ է նշանակում վարկ, դա նշանակում է՝ ձեռներեցը տնտեսական որոշում է կայացրել ստանձնել պարտավորություններ, եւ պետք է գիտակցեր, որ իր վարկային պարտականությունները պետք է հատուցեր։ Ներելով  վարկառուներին՝ չես սովորեցնի ճիշտ որոշում կայացնել»։  Փոխարենը ՀՀԿ–ական պատգամավորը խնդիր չի տեսնում վարչական իրավախախտումների տուգանքները ներելու եւ դրույքաչափերեը զվազեցենլու հարցում, ինչի մասին եւս հայտարարել էր վարչապետը։  Ըստ խոսրով Հարությունյանի՝ վարչական իրավախախտումների տուգանքներից գոյացած գումարը բյուջեում զգալի չափ չի կազմում։

Տպել
Ամենաշատ