News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանը հայտնվել է հինգ երկրների ցանկում, որոնց քաղաքացիները 2017-ին ամենից հաճախ են ստացել Ռուսաստանի քաղաքացիություն, հաղորդում է «Արգումենտի ի ֆակտի»-ն:

Առաջին տեղում Ուկրաինան է, որի 40 718 քաղաքացիները Ռուսաստանի քաղաքացիություն են ստացել, երկրորդ տեղում Ղազախստանն է` 40 718 մարդ ցուցանիշով, երրորդ տեղում Տաջիկստանը` 29 039 մարդ: Հայաստանը 4-րդ տեղն է զբաղեցնում՝ 25 144 մարդ, հինգերորդը Ուզբեկստանը` 23 334:

Ցուցակում ընդգրկված են նաեւ Մոլդովան, Ադրբեջանը, Ղրղզստանը, Բելառուսը, Վրաստանը, Թուրքմենստանը, Թուրքիան, Աֆղանստանը, Սիրիան, Վիետնամը, Լատվիան, Եգիպտոսը, Գերմանիան, Իսրայելը, Աբխազիան, Լիտվան եւ Սերբիան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ