News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ընդհանուր քննարկումներ եղել են կապված ՀՅԴ-ից մարզպետերի եւ փոխնախարարների նշանակման հետ, սակայն կոնկրետ պայմանավորվածություններ չկան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը։

«Կարծում եմ առաջիկա օրերին այդ հարցերի հետ կապված քննարկումներ կլինեն եւ ենթադրում եմ, որ նշանակումներ կլինեն»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն երկու նախարարական պորտֆել է ստացել:

Դաշնակցությանը տրամադրվել է Տնտեսական զարգացման և ներդրումների, ինչպես նաև Գյուղատնտեսության նախարարությունները։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար է նշանակվելու Արծվիկ Մինասյանը, Գյուղատնտեսության նախարար՝ Արթուր Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ Արծվիկ Մինասյանը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարած Կառավարությունում զբաղեցնում էր Բնապահպանության նախարարի, իսկ ավելի վաղ՝ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը։ Արթուր Խաչատրյանն աշխատել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում՝ որպես նախարարի տեղակալ, ապա նշանակվել էր Շիրակի մարզպետ։ ՀՅԴ-ի՝ ՀՀԿ-ի հետ կոալիցիայից դուրս գալուց հետո Խաչատրյանը մարզպետի պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ