News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողների վարկածով ճանաչվել է տարվա քաղաքական գործիչ: «Վեդոմոստիի» ավանդական հատուկ նախագծում խմբագրությունը եւ ընթերցողները տարվա մարդուն ընտրում են վեց անվանակարգերում:

Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին: Քվեարկության արդյունքները հրապարակվել են դեկտեմբերի 27-ին: Ընդ որում՝ խմբագրությունը Հայաստանի իրադարձությունները «գունավոր հեղափոխություն» է անվանել:

«Բողոքի ցույցերը սկսվեցին մարտի վերջին՝ երկու ժամկետ նախագահ աշխատած Սերժ Սարգյանի ցանկության պատճառով՝ իշխանության մնալ որպես լայն լիազորություններով վարչապետ (2015 թվականին համապատասխան սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելով՝ նախագահը հավաստիացնում էր, որ չի հավակնի երկու գլխավոր պաշտոններից ոչ մեկին): Ապրիլի 23-ին՝ Երեւանում բազմօրյա հանրահավաքներից, ցուցարարների կողմից փողոցները փակելուց եւ կառավարական շենքերը շրջափակելուց հետո Սարգսյանը հանձնվեց եւ հրաժարական ներկայացրեց: Սակայն ընդդիմությունը նոր պահանջ ներկայացրեց, հիմա արդեն՝ իշխող Հանրապետական կուսակցությանը՝ իշխանությունից հրաժարվել եւ Փաշինյանին վարչապետ ընտրել: Իր մտադրությունների լրջությունը հանրապետականներին համոզելու համար ցուցարարներն իրականացրին երկրի հիմնական տրանսպորտային մայրուղիների մեկօրյա շրջափակում, եւ մայիսի 8-ին խորհրդարանական մեծամասնությունը երկրորդ անգամ Փաշինյանի օգտին քվեարկեց:

Հեղափոխությունը, սակայն, սրանով չավարտվեց: Քանի որ խորհրդարանում իշխանության նախկին կուսակցության գերակայության պայմաններում աշխատելու հեռանկարը Փաշինյանին կտրականապես ձեռնտու չէր, նա հոկտեմբերին հրաժարական ներկայացրեց, որ հասնի Ազգային ժողովի լուծարմանը: Նոր վարչապետ ընտրելու խորհրդարանի երկու անհաջող փորձերից հետո խորհրդարանն արձակվեց, իսկ դեկտեմբերի 9-ին արտահերթ ընտրություններում Փաշինյանի դաշինքը անվերապահ հաղթանակ տարավ՝ ստանալով ընտրողների 70 տոկոսից ավելիի աջակցությունը: Հանրապետական կուսակցությունը 10 անգամ ավելի քիչ ձայն ստացավ, քան նախորդ ընտրություններում, եւ խորհրդարան չանցավ՝ չհաղթահարելով 5 տոկոսի արգելքը»,- նշել է պարբերականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Իշխանությունը փորձում է մարդկանց մեջ արթնացնել Սերժ Սարգսյանի ուրվականը. Արմեն Աշոտյան
Հարգելի Նիկոլ Փաշինյան, երբ դու դարձել ես վարչապետ, Սերժ Սարգսյանն արդեն հեռացված էր…
Ամենաշատ