News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի հակաօդային պաշտպանության զինատեսակները համալրվելու են «Տոռ» զենիթահրթիռային համալիրներով։ Այս մասին նշվել է Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Զինուժ» հաղորդման նախօրեի թողարկման ժամանակ:

Տեսանյութում նշվում է, որ ԱՊՀ հակաօդային պաշտպանության զորքերի գործնական ներդաշնակման նպատակով մեր զինծառայողները  պարբերաբար մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունում անցկացվող հակաօդային պաշտպանության մարտական ընկերակցության կրակային վարժանքներին՝ ստանալով գերազանց:

«Անցած 26 տարիներին հակաօդային պաշտպանության զորքերը մշտապես արդիականացվել են՝ տարեցտարի ապահովվելով առավել արդիական սպառազինությամբ ու զինտեխնիկայով: Զինված ուժերի զարգացման 7-ամյա ծրագրում առանցքային դեր է հատկացվել հակաօդային պաշտպանության միջոցների ձեռքբերմանն ու արդիականացմանը: Արդյունքում՝ ամիսներ անց մեր հակաօդային պաշտպանության զինատեսակների շարքում իրենց ուրույն տեղը կզբաղեցնեն «Տոռ» զենիթա-հրթիռային համալիրները»,- ասվում է թողարկման մեջ:

«Համակարգը՝ գերժամանակակից զինաթահրթիռային համալիր է, որն ընդունակ է ավտոմատ ռեժիմով, առանց անձնակազմի միջամտության, միաժամանակյա բոլոր սպեկտրի օդային հարձակման միջոցների դեմ օդային պայքար վարելու, այդ թվում նաև գերճշգրիտ հրթիռների դեմ», - «Զինուժ» հաղորդման եթերում ասաց ՀՕՊ զորքերի վարչության պետի տեղակալ Արթուր Պողոսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ