News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում ռազմատրանսպորտային C-130 Hercules ինքնաթիռը բառացիորեն մեկ մետր հեռավորությամբ թռչում է զինվորականների գլխավերեւով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

The Drive-ի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Եմենում, որտեղ Սաուդյան Արաբիան «Անսար Ալլահ» շարժման հուսի ապստամբների դեմ պայքարում ակտիվորեն օգտագործում է ամերիկյան արտադրության C-130 ինքնաթիռները

С-130 Hercules-ը 20 տոննա բեռնատարությամբ ռազմատրանսպորտային ինքնաթիռ է: Օդանավը նախատեսված է տակտիկական փոխադրումների, ինչպես նաեւ զորքերի եւ ռազմական տեխնիկայի իջեցման համար: C-130-ն  90-ից ավելի զինվոր կարող է տեղափոխել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ