Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 21-ին, ժամը 22:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Սողոմոն Տարոնցու փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» մակնիշի (վարորդը՝ Գ. Ն.) եւ «Nissan Tiida» մակնիշի (վարորդը՝ Վ. Շ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Nissan Tiida»-ի ուղեւորը՝ Մ. Շ.-ն (ծնված 1937 թ.), քաղաքացիների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից եւ հոսպիտալացվել «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները: