News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Պատմական անարդարությունն է ստիպել մեզ ընդվզել չարիքի դեմ: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, ԱԺ-ում Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի գլխավորած պատվիրակությանը դիմելով նշեց Հայաստանի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Նա, մասնավորապես, նշեց.

«Շնորհակալ եմ ձեր ջերմ խոսքերի, բարի ցանկությունների համար: Ինչպես ձեր խոսքում նշեցիք՝ մեր եղբայրական ժողովուրդների պայքարն ընդհանուր է, քանի որ պատմական անարդարությունն է ստիպել մեզ ընդվզել չարիքի դեմ, ընդհանուր է, քանի որ քաղաքակրթական նույն արժեքներ կրողն ենք մենք: Մեր երկու ժողովուրդները պետք է ուս-ուսի տված հաղթահարենք դժվարությունները: Մենք պարտավոր ենք միջպետական, միջխորհրդարանական, քաղաքական ու տնտեսական բոլոր ձեւաչափերն օգտագործել համամարդկային արժեքները պաշտպանելուի համար: Ես հավատում եմ մեր երկրների վաղվա օրվան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ