News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստնի Դաշնության Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի՝ մինչեւ 30 տարեկան մանկությունը երկարացնելու հեռանկարի մասին հայտարարությունից հետո առաջարկել է 30-ից 60 տարեկանը երիտասարդություն համարել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ավելի վաղ Սկվորցովան հայտարարել էր, որ մանկության ժամանակաշրջանն հեռանկարում կհամարվի մինչեւ 30 տարեկանը, այլ՝ ոչ թե մինչեւ 21-ը:

«Մենք համաձայն ենք առողջապահության նախարարության հետ, որ քաղաքացիներին երեխաներ կարելի է համարել մինչեւ 30 տարեկանը: Ավելին, մենք ընդլայնել ենք այլ տարիքային խմբերի շրջանակը: Երիտասարդությունը պետք է լինի 30-ից 60 տարեկան շրջանը: Մինչեւ 90 տարեկանը հասունությունն է: Եվ ծերությունը՝ միայն հետո»,- գրել է Ժիրինովսկին իր Telegram ալիքում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ