News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հայաստանը մի շարք քայլեր է նախաձեռնել Իսրայելի հետ համագործակցության ամրապնդման համար: Այս մասին մայիսի 22-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Մասնավորապես, նախորդ տարվա աշնանը Հայաստանի արտգործնախարարը այցելել էր Իսրայել: Այցի ընթացքում հարաբերությունների զարգացման մասին պայմանավորվածություններ էին ձեռք բերվել: «Կարծում եմ, որ այս վեկտորը կշարունակվի»,- նշեց Տիգրան Բալայանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը Իսրայելին որպես բարեկամ երկիր է ընկալում: Միեւնույն ժամանակ, Բալայանը հիշեցրեց լուրջ պատմամշակութային ժառանգության մասին: «Մենք՝ որպես այդ ժառանգության կրող պետություն, չենք կարող անտարբեր լինել Իսրայելի եւ նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ, հետեւաբար, այդ պետությունում առանձին դեսպան նշանակելը եւս այդ նպատակն էր հետապնդում», - ասաց Բալայանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ