News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր կոշտ դիրքորոշումն է հայտնել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը ոչ ուժգին, բայց թափահարման կարիք ունի: Այս մասին իր հոդվածում գրում է բրիտանացի լրագրող, «Կարնեգի» հիմնադրամի փորձագետ Թոմաս դե Վաալը:

Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Փաշինյանի  առաջին մեկնաբանությունները ցնցում էին իրենցից ներկայացնում: «Նա ավելի շատ խոսում էր որպես ամբոխի մարդ, քան դիվանագետ, ասելով, որ Ղարաբաղը Հայաստանի «անբաժանելի մասն է», - գրում է դե Վաալը:

Նոր վարչապետի կոշտ դիրքորոշումը, ըստ վերլուծաբանի, պայմանավորված է ներքաղաքական իրավիճակով: Փաշինյանը հաջորդեց 90-ական թվականներին Ղարաբաղում մարտնչած երկու հայերին, որոնք 20 տարի ղեկավարում էին Հայաստանը: Ակնհայտ է, որ Փաշինյանը զգում է իր մանդատը հաստատելու անհրաժեշտությունը` ազգային անվտանգությունը ապահովելու համար եւ Ղարաբաղի բնակիչներին համոզելու, որ ինքը նրանց հետ է:

Դե Վաալի խոսքով, վտանգը նրանում է, որ եթե Հայաստանի ղեկավարը բացահայտ հայտարարում է  Ղարաբաղի ինքնիշխանության մասին եւ ասում, որ հողերը չեն կարող վերադարձվել, Բաքվի հետ բանակցությունների համար այլեւս հարցեր  չեն մնում, եւ երկու կողմերը վերադառնում են պատերազմին:

Վերլուծաբանն ընդգծում է, որ վերջին 15 տարիների ընթացքում բանակցություններն իրականացվել են հետեւյալ կերպ. յուրաքանչյուր կողմ իր դիրքն է բռնում եւ բավարար քայլեր է անում, որպեսզի աշխատեն ԵԱՀԿ միջնորդները: Սակայն լուրջ աշխատանք չի կատարվում, եւ իրական առաջընթաց չկա:

«Հակամարտությունը դուրս է եկել ԱՄՆ-ի օրակարգից, չնայած, բարեբախտաբար, Թրամփի վարչակազմը դիմադրեց միջնորդության դերից հրաժարվելու գայթակղությանը եւ ԱՄՆ-ից նոր բանակցող նշանակեց՝ Էնդրյու Շոֆեին», - գրում է լրագրողը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, նա դեռեւս լռում է՝ թույլ տալով միայն իր պաշտպանության նախարարին իրեն բնորոշ ռազմատենչ հայտարարություններ անել եւ ԱԳՆ-ի ներկայացուցչին «դիվանագիտական ոճով առարկել»:

Դե Վաալը հարց է հնչեցնում՝ որքա՞ն երկար կտեւի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի լռությունը:

Նախընտրական քարոզարշավի ընթացքում, որը կարող է ձգձգվել, Փաշինյանը եւ նրա գործընկերները չեն ցանկանա խոսել հաշտեցման մոտեցման մասին `վախենալով, որ իրենց հայրենասիրական ջանքերը կասկածի տակ կդրվեն: «Շատ ամիսներ կանցնեն, մինչեւ հակամարտության վերաբերյալ Հայաստանի նոր, համախմբված քաղաքականությունը կստեղծվի», - գրում է նա:

Դե Վաալի խոսքով՝ անհրաժեշտ է նոր մտածելակերպ, որը կարող է ներկայացվել Հայաստանի նոր արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի միջոցով, «ով կփոխարինի հիպերզգուշավոր Էդվարդ Նալբանդյանին»: Նա հիշեցնում է, որ Մնացկանյանը Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում առաջատար բանակցող էր, եւ նրա կարծիքով, «ԵՄ-ն մի քանի մասնակիցներից մեկն է, որը կարող է նոր շունչ հաղորդել այս գործընթացին՝ ավելի ակտիվ դեր խաղալով Մինսկի խմբի պաշտոնական բանակցողներին աջակցելու համար»:

 «Կարճ ասած, մեռած, խաղաղ գործընթացը ակտիվացման կարիք ունի, սակայն Հայաստանի նոր ղեկավարները պետք է զգույշ լինեն այն լեգիտիմությունն օգտագործելիս, որը  նրանք հաղթել են  փողոցներում:  Ղարաբաղի բանակցային գործընթացը նուրբ կառույց է: Նրա ձախողումը միայն մեկ ճանապարհով կտանի՝  նոր հակամարտության», - եզրափակում է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ